ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչ կարող է անել Դավիթ Տոնոյանը, որը չի կարող անել Վիգեն Սարգսյանը

Ինչ կարող է անել Դավիթ Տոնոյանը, որը չի կարող անել Վիգեն Սարգսյանը
12.01.2018 | 16:51

Այսօր «ՀԺ»-ն գրել է, թե գեներալիտետը հավաք է արել և որոշել, թե ով պետք է լինի ապագա պաշտպանության նախարարը: Նրանց պատկերացմամբ, այդ պաշտոնի լավագույն թեկնածուն ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն է: Հայաստանում տարբեր պաշտոններում մարդկանց նշանակելու և ազատելու հարցում գեներալների ազդեցությունը միշտ էլ մեծ է եղել: Նրանք կարողացել են իրենց մարդկանց և՛ պաշտոնների բերել, և՛ անցանկալիներից ազատվել: Բայց արդյո՞ք հանրությանը հայտնի գեներալները կողմնակալ կարող են լինել այս հարցում, արդյոք պաշտպանության նախարարի պաշտոնում կհայտնվի այնպիսի անձ, որը կարող է այդ լուրջ կառույցը պատշաճ ներկայացնել: Ոչ մի վերապահումներ չունենալով Դավիթ Տոնոյանի հանդեպ և ոչ էլ առավելություն տալով Վիգեն Սարգսյանին, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ օրինակ, ի՞նչ է տալու Դավիթ Տոնոյանը բանակին, որը չի կարող տալ Վիգեն Սարգսյանը: Երկուսն էլ նույն համակարգի ծնունդ են, երկուսն էլ առաջնորդվելու են համապատասխան կենտրոնից իրենց տրված հրահանգով: ՈՒրեմն ո՞րն է խնդիրը, գեներալների՝ մեկի հանդեպ ունեցած համակրա՞նքն ու մյուսի հանդեպ՝ հակակրա՞նքը: Այս մոտեցմա՞մբ ենք ոլորտի ղեկավար նշանակում և ազատում:

Կա նաև մեկ այլ հանգամանք. ում միջոցով է հնարավոր տվյալ ոլորտում շատ հարցեր հօգուտ իրենց լուծել, ով նրանց ցանկացած խոսքը «գետնով չի տա». ահա սա է գեներալիտետի գերխնդիրը: Պաշտպանության նախարարներից որ մեկը իրենց խնդրանք-առաջարկները միանգամից կընդունի, որը դրանք նախ ծանրութեթև կանի, իսկ հետո գուցեև չընդառաջի: Մեր երկրում այս սկզբունքն է լավ աշխատում, հատկապես իշխանությունում կարծիք թելադրող այսպիսի «խավերի» դեպքում: Վերջիններիս բացարձակ հետաքրքիր չէ, թե տվյալ անձը զինվորական գործի գիտա՞կ է, ստրատե՞գ , թե՞ վարչարար ու պատասխանատու պաշտոնյա: Կարևորը՝ ոլորտում սեփական «մարդ» ունենալն է: Ընդ որում` բոլոր ոլորտներում է նույն սկզբունքը գործում, անկախ նրանից` իրենց «մարդիկ» տվյալ բնագավառներից գլուխ հանում են, թե ոչ:
Սա Հայաստանի կառավարման համակարգի ամենամեծ ու ամենաարմատացած թերություններից մեկն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ